ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Տարբեր խողովակներով մատուցում են պատերազմի անխուսափելիության հանգամանքը

Տարբեր խողովակներով մատուցում են պատերազմի անխուսափելիության հանգամանքը
07.03.2024 | 17:54

Հայաստանի և Հայաստանի ժողովրդի հանդեպ իրագործված խոշորագույն դավադրությունը առայժմ որևէ կերպ վերջնականապես հանգուցալուծել չի հաջողվում, թեև ընդհանուր պատկերը, գործողությունների հաջորդականության առումով, կարծես թե ուրվագծված է։ Մեղավորների հարցը առայժմ համոզիչ մատուցել չեն կարողանում, չնայած այդ նպատակով անդադար պղտորում են ջրերը։

- Նախ՝ տարբեր խողովակներով մատուցում են պատերազմի անխուսափելիության հանգամանքը։ Այս առումով գծանշվում է պատերազմի հնարավոր երկու կանխավարկած. պատերազմը որպես սպառնալիք՝ նոր զիջումներ պարտադրելու ժողովրդին, և պատերազմը որպես իմիտացիա՝ ինչ-որ բան զիջելու ճանապարհին։

- Տարբեր արտահոսքերի օգնությամբ հանրությանը մատուցվում է, այսպես կոչված, խաղաղության հարցում որոշակի կուլիսային պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկություն։ Առողջ տրամաբանությունը կասեր` սա հակասում է նախորդ պնդմանը, այսինքն, եթե կա քաղաքական հանգուցալուծման վերաբերյալ պայմանավորվածություն, էլ ի՞նչ պատերազմի հավանականություն։ Խնդիրը, սակայն, կայանում է նրանում, որ պայմանավորվածությունը պատերազմով իրացնելը պատասխանատուների և մեղավորության խնդրի արծարծումը դարձնում է վերացական։

- Թվում է` վերահաս պատերազմի հավանականությունը ամենից քիչ պետք է պահանջներ լրացուցիչ լարվածություն Ռուսաստանի հետ։ Հարցը նման կերպ ձևակերպելը, սակայն, նույնպես ակտուալ կլիներ, եթե խոսքը վերաբերեր իրական սպառնալիքին, այլ ոչ դրա իմիտացիային ու պրոյեկցիային։ Պատերազմի իմիտացիայի պայմաններում Հայաստանը պետք է մնա «միայնակ», ինչն էլ պետք է հանդիսանա, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, անցանկալի լուծումների անխուսափելիության հիմնավորում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2175

Մեկնաբանություններ